ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսական գաղտնի օդանավի դետալների գողության համար մեղադրվող Ժորա Խաչունցը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Ռուսական գաղտնի օդանավի դետալների գողության համար մեղադրվող Ժորա Խաչունցը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Այսօր Ռոստովի մարզի Տագանրոգի դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել քաղաքի բնակիչ Ժորա Խաչունցին. նա մեղավոր է ճանաչել ռուսական գերգաղտնի Իլ-80 օդանավի դետալների գողության համար։

Դատախազությունից նշել են, որ 2020 թ. դեկտեմբերին Խաչունցն անհայտ անձնանց հետ միասին մուտք է գործել Տագանրոգում գտնվող Բերիևի անվան ավիակոնստրուկտորական բյուրոյի տարածք, որտեղ Իլ-80-ն այդ ժամանակ պլանային վերանորոգման էր ենթարկվում։

Նա, իրավապահների խոսքով, կարողացել է բացել օդանավի վթարային դուռը և գողանալ Իլ-80-ի կապի հանգույցի ավելի քան 30 դետալներ՝ հետագայում դրանք որպես մետաղի ջարդոն վաճառելու նպատակով։

Ավտոմեքենաների վերանորոգմամբ զբաղվող Խաչունցը ներկայացված մեղադրանքը չի ընդունել։

 

  • Կիսվել: