չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանի մետրոյի կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, աշխատանքը կվերսկսվի առավոտյան 7։00-ից

Երևանի մետրոյի կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, աշխատանքը կվերսկսվի առավոտյան 7։00-ից

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել, այս մասին հայտարարություն է տարածել Մետրոպոլիտենը․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում

ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի իրականացրած մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել:

Ինչպես միշտ՝ Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի վաղը՝ 07.00-ից։ Եվս մեկ անգամ հայցում ենք Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը»։

  • Կիսվել: