Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքները
Երևանի մետրոպոլիտենն ամփոփում է կատարված աշխատանքները, հայտնում են Մետրոպոլիտենից:
«Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները։
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար:
Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը՝ երևանյան մետրոյի ու ուղևորների անվտանգությունն է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում.