երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ-ում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է

ՌԴ-ում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է

Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 17-ը, հաղորդում է «Ռոսավիացիան»:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ:
Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից:

  • Կիսվել: