չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան

Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան

Խերսոնի ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն հայտնել է, որ ռուսական բանակը հարվածել է քաղաքի Կորաբելնի շրջանին, հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին, տեղեկացնում է Current time-ը։

Շանկոն նաև հայտնել է, որ հարվածից հետո քաղաքում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել։

Իր հերթին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը տեղեկացրել է, որ Կիևի մարզում Բուչա շրջանի Չայկի գյուղի բնակելի շենքը ենթարկվել է հարձակման. վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն էլ հայտնել է, որ Օդեսայի մարզում մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է գյուղերից մեկի երկհարկանի բնակելի տան, կին է զոհվել, վնասվել են նաև ծխախոտի պահեստ և գլխավոր գազատարը, ինչը հանգեցրել է գազամատակարարման դադարեցման։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով և հրետանիով ավելի քան 10 անգամ հարձակվել են մարզի երկու շրջանների վրա։ Տուժածներ չկան։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ հուլիսի լույս 22-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով, երեք կառավարվող ավիացիոն հրթիռներով և 216 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 207-ը խոցվել են

  • Կիսվել: