ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Երևանում դադարացվել է հնդկական ռեստորանի գործունեությունը

Երևանում դադարացվել է հնդկական ռեստորանի գործունեությունը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Երևանում՝ ռեստորանի և Շիրակի մարզում՝ առևտրի օբյեկտի գործունեություն է դադարացվել:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ, Շիրակի մարզի ք․ Արթիկ, Բաղրամյան փ․ 𝟐𝟕/𝟑 և 𝟐𝟗/𝟏 հասցեներում Ս. Ղազարյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող առևտրի օբյեկտում և ՀՀ, ք. Երևան, Աբովյան փողոցի 𝟏/𝟏 հասցեում «Մեհակ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող ռեստորանում։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող առևտրի օբյեկտի և ռեստորանի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ օբյեկտները նաև կապարակնքվել են։

  • Կիսվել: