կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քյարամյանն առաջարկեց սահմանափակել զինծառայողների մասնակցությունը մոլեխաղերին. Փաշինյանը համաձայնեց

Քյարամյանն առաջարկեց սահմանափակել զինծառայողների մասնակցությունը մոլեխաղերին. Փաշինյանը համաձայնեց

Կառավարության այսօրվա նիստում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն առաջարկեց սահմանափակել զինծառայողների մասնակցությունը մոլեխաղերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Այո, կարող ենք դա անել: Մենք այդպիսի խնդիրներ ունենում ենք: Իրավիճակներ լինում, ինչ-որ դեպքեր են տեղի ունենում, այդ թվում ծառայության ընթացքում, հետո հետաքննությամբ գնում-գնում ենք, պարզվում է, որ դա ծառայության հետ ոչ մի կապ չունի, այլ կապ ունի տարբեր խաղադրույքների,  պարտքերի եւ այլնի հետ: Նաեւ այդ պրոբլեմի հետեւից գնալով է, որ եկել հասել ենք այստեղ: Սկզբում գազալցակայաններից, բենզալցակայաններից հանեցինք, հետո գովազդը արգելեցինք, հիմա էլ հաջորդ քայլն ենք անում, ինչը ճիշտ է՝ քայլ-քայլ գնալ սահմանափակումների»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: