երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Նոր նշանակում ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում

Նոր նշանակում ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Մամիկոն Էդիկի Դավթյանի կենսագրությունը

Ծնվել է 1988թ. մայիսի 25-ին, Իջևան քաղաքում:

2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2009-2012թթ.`  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ,

2012-2014թթ.`  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

2018-2024թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի 3 երեխա:

  • Կիսվել: