Քննիչը տեսագրությունը զննել, զարմացել է. ՔԿ նախագահն անդրադարձել է իր և զոհված զինծառայողների հարազատների միջև տեղի ունեցած հանդիպմանը
Տեսագրությունը կա: Մենք այդ ժամանակ հարմար չհամարեցինք այդ տեսագրությունը հրապարակել, բայց իրականում այն կա, մեր այդ սենյակը տեսագրվել է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը՝ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը:
«Դրա վերաբերյալ էլ Ազգային անվտանգության ծառայությունում են նյութեր նախապատրաստվել: Քննիչը եկել է, տեսագրությունը զննել է, զարմացել է»,- պարզաբանեց Արգիշտի Քյարամյանը:
Հիշեցնենք՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ քաշքշուկ էր եղել Քննչական կոմիտեի նախագահի և զոհված զինծառայողների հարազատների միջև:
Քննչական կոմիտեն այնուհետ հանդես էր եկել պարզաբանմամբ՝ հերքելով, թե հանդիպման ընթացքում եղել են քաշքշուկներ, վիրավորանքներ: