Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ. Արգիշտի Քյարամյան
այաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ափսոսում է:
Քյարամյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,–ասաց Քյարամյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ միջադեպի առնչությամբ հանրությունից ներողություն կխնդրի՝ ասաց.
«Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում»:
Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով խոսակցություն ունեցե՞լ է՝ Քյարամյանը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում մոտ 7 ժամ տևած լսումների ընթացքում կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին վերաճել էր թեժ բանավեճի:
Խորհրդարանում վիճակը լարվել էր, երբ ամբիոնին էր մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: