ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քուվեյթի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի

Քուվեյթի քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի

Կառավարությունն ընդունել է «Քուվեյթի Պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու» մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար:

Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում՝ ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Հնարավոր է նաև, որ վիզայի ռեժիմի ազատականացումը որոշիչ դեր խաղա Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման համար, որն իր հերթին զգալիորեն կդյուրացնի շփումներն ու փոխայցելությունները:

  • Կիսվել: