Այսուհետ մեր պատասխանը կլինի անհամաչափ, բազմաշերտ և ագրեսորին անվտանգությունից զրկող. Իրանի փոխնախագահ
Իրանի փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆը, նշելով, որ «ԱՄՆ-ի նոր հանցագործությունները Իրանի ժողովրդի դեմ փոխել են մեր անվտանգության հավասարակշռությունը և պաշտպանական դոկտրինը», ընդգծել է. «Այսուհետ մեր պատասխանը կլինի «անհամաչափ», «բազմաշերտ» և «ագրեսորին անվտանգությունից զրկող»», գրում է parstoday.ir-ը՝ հղում անելով «ԻՍՆԱ»-ին:
Նշվում է, որ Մոհամմադռեզա Արեֆը X սոցիալական ցանցում իր օգտահաշվում գրել է. «ԱՄՆ-ի նոր հանցագործությունները Իրանի ժողովրդի դեմ փոխել են մեր անվտանգության հավասարակշռությունը և պաշտպանական դոկտրինը։ Այսուհետ մեր պատասխանը կլինի «անհամաչափ», «բազմաշերտ» և «ագրեսորին անվտանգությունից զրկող»։ Ամերիկացիները պետք է մտածեն բենզինի և վառելիքի պաշարներ կուտակելու մասին. Սև ամիսներ են սպասվում ԱՄՆ-ի տնտեսությանը»։



