հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ պատճառաբանելով, թե արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Պետստանդարտի ռեեստրում նշել են, որ հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության ր-ամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։

Հաղորդվում է, որ արգելվել են ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։

  • Կիսվել: