Առցանց քննարկում՝ ստոմատոլոգիական կլինիկաներում էլեկտրոնային ՀԴՄ-ների գործարկմանը վերաբերող հարցերի շուրջ
Ստոմատոլոգիական կլինիկաներում էլեկտրոնային ՀԴՄ-ների գործարկմանը վերաբերող ընթացիկ հարցերի քննարկման համար նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած առցանց հանդիպմանը մասնակցած ստոմատոլոգիական կլինիկաների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց հուզող հարցերը. դրանց գերակշիռ մասը վերաբերում էր տեխնիկական խնդիրներին, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Zoom հանդիպմանը մասնակցում էին նաև Armed համակարգի ներկայացուցիչները` տեղում պատասխանելով համակարգին վերաբերող խնդիրներին:
Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed համակարգի հնարավորինս անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները:
Առցանց հանդիպման հղումը` https://us02web.zoom.us/.../xDtHzdnxEcmM6NMmqzbEZjYblxDcN... , գաղտնաբառ` $e6.m5nf




