ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին

Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է, հայտնում են դատական իշխանությունից:

Նշվում է, որ ամփոփված տվյալների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովի՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանը, իսկ իրավաբան գիտնական անդամ՝ Վարազդատ Սուքիասյանը։

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։

  • Կիսվել: