հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, «Gelecek» (Ապագա) կուսակցության հիմնադիր և նախագահ Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ։ Նրա հանդեպ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299/1 հոդվածի համաձայն՝ սոցիալական ցանցերում «նախագահին վիրավորանք» պարունակող հայտարարությունների համար, գրում է ermenihaber.am-ը:

Դավութօլղուն ասել էր հետևյալը՝

«Եթե ես չառարկեի, չէի կորցնի վարչապետի պաշտոնս. եթե ես չառարկեի, միլիարդներ կավելացնեի իմ միլիարդներին, ինչպես ինձանից հետո եկած վարչապետն ու նախարարները։ Նրանք միլիարդներ ավելացրին իրենց միլիարդներին, անօրինական ճանապարհով վաստակած հաց կերան, հարստացրին իրենց շրջանակները։ Նա իր փեսային նախարար դարձրեց, հարստացրեց իր հարազատներին և Թուրքիան հանձնեց հինգ կապալառուների»։

 

  • Կիսվել: