երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դավութօղլուն խոսել է Էրդողանի բանակցային պարտության մասին

Դավութօղլուն խոսել է Էրդողանի բանակցային պարտության մասին

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական Halk TV հեռուստաալիքին։ Ըստ հարցազրույցում նրա առաջ քաշած թեզի՝ Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին, գրում է ermenihaber.am-ը:

«Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում է, որ մեծարգո նախագահ Էրդողանն այն սեղանին, որի շուրջ Սոչիում նստել է Պուտինի հետ, ինչ-որ բաներ տանուլ է տվել։ Սիրիայի ռեժիմը, առանց Պուտինի կանաչ լույսի տեղից չէր շարժվի»,-ընդգծել է Ահմեդ Դավութօղլուն։

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին։ Նշել է, որ Թայիփ Էրդողանը, պարբերաբար խոսելով սեպտեմբերի 28-ի հեղաշրջման մասին, ցանկանում է ծածկել իր կոռումպացվածությունը և վախ է տարածում հանրության շրջանում՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

  • Կիսվել: