շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ-ն օրինական և միջազգային հետաքննություն կանցկացնի նահատակված հրամանատարների սպանության գործով

Իրանի ԱԳՆ-ն օրինական և միջազգային հետաքննություն կանցկացնի նահատակված հրամանատարների սպանության գործով

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանի արտաքին գործերի նախարարությունը հետամուտ կլինի դիմադրության հրամանատարներ՝ ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանությանը», գրում է parstoday.com-ը:

Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը, ով այցելել է Բաղդադի օդանավակայանի ծայրամասում գտնվող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու դիմադրության երկու հրամանատարներին, ի պատասխան ԻՌՆԱ-ի լրագրողի հարցի, ասել է.«Արտգործնախարարությունը իրավական և միջազգային հետաքննություն է անցկացնում այս մեծ հերսոների նկատմամբ իրականացված ահաբեկչության մեջ ԱՄՆ կառավարության և Սպիտակ տան բացահայտ կերպով ներգրավվածության շուրջ»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի, նույնիսկ եթե նախորդ վարչակազմը հանցագործություն կատարած լինի: ԱՄՆ կառավարությունը չի կարող խուսափել պատասխնատվությունից»:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարի խոսքով՝ այս ահաբեկչական գործողության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ամիր Աբդոլլհյանն ասել է.«Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ Մեծ անձինք, այդ թվում՝ ազգային հերոս գեներալ Սոլեյմանին և նրա ուղեկիչները, հայտնվցին ամերիկացի ահաբեկիչների թիրախում և նահատակվեցին ժողովրդի անվտանգությունն ապահովելու ճանապառհին»:

Շաբաթ օրը, համապատասխան իրավական գործընթացի արդյունքում, գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի մատանին գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: