երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՄԱԿ-ը պատրաստ է Ելենովկայում քննչական մեկուսարանին հարվածելու կապակցությամբ հետաքննություն սկսել

ՄԱԿ-ը պատրաստ է Ելենովկայում քննչական մեկուսարանին հարվածելու կապակցությամբ հետաքննություն սկսել

ՄԱԿ-ը պատրաստ է փորձագետների խումբ ուղարկել Ելենովկայում (Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն) քննչական մեկուսարանի գնդակոծման հանգամանքների հետաքննություն անցկացնելու համար։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակի մեկնաբանության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Մենք պատրաստ ենք Ելենովկայի բանտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ փորձագետների խումբ ուղարկել, որոնք կարող են կողմերի թույլտվությամբ հետաքննություն անցկացնել՛՛,-նշել է Հակը:

Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ի կողմից Դոնեցկում մեկուսարանի ուղղությամբ ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է 50 ու վիրավորվել 73 ուկրաինացի ռազմագերի:

 

  • Կիսվել: