Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել. պատճառը հայտնի է
Քիշնևում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Օլեգ Օզերովը կանչվել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն. նրան բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ՌԴ Պետդումայի ընտրության համար ևս 16 ընտրատեղամաս բացելու Մոսկվայի ծրագրերի հետ: Այս մասին հայտնել են Մոլդովայի ԱԳՆ-ից, տեղեկացնում են մոլդովական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը կարող է Մոլդովայի տարածքում ընտրական գործընթաց անցկացնել միայն Մոլդովայի իշխանությունների նախնական և պաշտոնական համաձայնությամբ: Գերատեսչությունը ռուսական կողմին կոչ է արել հրաժարվել Մերձդնեստրի շրջանում տեղամասերի բացումից։
Տարածաշրջանի ղեկավարի տվյալով՝ Մերձդնեստրում բնակվում է Ռուսաստանի 220 հազար քաղաքացի։ Դեռ մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզեցրել էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Մերձդնեստրի բնակիչների համար:



