հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին

Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և ռազմական ու ուժային ղեկավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել Իրանի շուրջ պահպանվող լարվածության ֆոնին, սակայն քննարկման մանրամասները չեն բացահայտվում։ 

Ավելի վաղ Կացը նախազգուշացրել էր, որ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կգործի առանց սահմանափակումների և կհարվածի Իրանի ամբողջ ենթակառուցվածքին, ներառյալ՝ էներգետիկ օբյեկտներին։

Պաշտպանության նախարարությունում հրեական Նոր տարվան նվիրված միջոցառման ժամանակ նախարարը, մասնավորապես, ասել է. «Նշաններ կան, որ ծանր տնտեսական ճնշումը, որի տակ գտնվում է Իրանը, ինչպես նաև ապստամբության և ռեժիմի անկման վախը կարող են նրան մղել հուսահատ քայլերի: Իսրայելի վրա Իրանի հարձակումը մեզ կազատի բոլոր սահմանափակումներից։ Մենք հարվածներ կհասցնենք ամբողջ ենթակառուցվածքին, ներառյալ՝ էներգետիկային, և Իրանին կվերադարձնենք քարե դար և խավար»։

Նա հավելել է, որ «լավ պատրաստված է՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական առումով՝ իրադարձությունների ցանկացած զարգացման», իսկ ՑԱԽԱԼ-ը պատրաստ է կատարել առաջադրված խնդիրները։

 

  • Կիսվել: