չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրեն է նշանակվել

Քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան հ.34 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022 թվականի մայիսի 6-ի (հ.7 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (06.05.2022թ.), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարողի 2022 թվականի հուլիսի 27-ի h.Դ-17175-22 զեկուցագիրը`

1.«Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան հ.34 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Նաիրա Ռաֆիկի Մանուկյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով՝ 2022 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 5-ը»։

  • Կիսվել: