կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի փողոցների ցուցանակները նորերով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է. առաջիկայում այն կուղարկվի հրապարակման

Երևանի փողոցների ցուցանակները նորերով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է. առաջիկայում այն կուղարկվի հրապարակման

Երևանի փողոցների ցուցանակները՝ նոր ձևավորմամբ ցուցանակներով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է. առաջիկայում այն կուղարկվի հրապարակման:

Այս մասին նոյեմբերի 13-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը:

«Մայրաքաղաքի փողոցների ցուցանակները՝  նոր ձևավորմամբ ցուցանակներով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է թե՛ տեխնիկական բնութագրի, թե գծապատկերների և թե՛ սխեմաների տեսակետից: Մի փոքր դետալ կա այսօր քննարկելու, որից հետո այն կուղարկվի հրապարակման»,-ասաց Առաքելյանը:

Քաղաքապետն, անդրադառնալով Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու աշխատանքներին, դժգոհություն հայտնեց՝ նշելով, որ  առկա են որակական խնդիրներ՝ սկսած տառատեսակից, վերջացրած անվան տեղադիրքով:

Քաղաքապետն առաջարկեց հետագայում այն նորից քննարկել:

  • Կիսվել: