ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեպի «Զվարթնոց» նոր ճանապարհ, ավտոբուսային դեպո. ինչ ծրագրեր ունի Երևանի քաղաքապետարանը

Դեպի «Զվարթնոց» նոր ճանապարհ, ավտոբուսային դեպո. ինչ ծրագրեր ունի Երևանի քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ: Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները:

Մասնավորապես անդրադարձ է եղել Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար:

Համայնքը դիտարկում է նաև նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսներն սպասարկելու համար, ինչպես նաև օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն:
Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ:

Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:

  • Կիսվել: