հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 7-ին, ժամը 16:56-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել են տան տանիքի (300 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ):

  • Կիսվել: