ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը

Հուլիսի 18-ին, ժամը 18:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի պատուհաններից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:34–ին։ Այրվել է խոհանոցի պահարանը (3 քմ)։

 

  • Կիսվել: