ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փրկարարները Լոռու մարզում հայտնաբերել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ

Փրկարարները Լոռու մարզում հայտնաբերել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգմաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է փոխանցվել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից և հայտնել են, որ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները Թումանյան քաղաքում նկատել են անգղի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները պարզել են, որ անգղը չի կարողանում ինքնուրույն թռչել և կարողացել են անվտանգ բռնել։ Պարզվել է, որ նա սպիտակագլուխ անգղ է, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում։

ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից արդեն կապ են հաստատել Երևանի կենդանաբանական այգու տնօրինության հետ ու հիմա Վանաձորից Թումանյան ժամանած ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության ծառայողների հետ թռչունին տեղափոխելու են Երևանի կենդանաբանական այգի։ 

  • Կիսվել: