ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ստեփանավան-Ամրակից ավտոճանհապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր

Ստեփանավան-Ամրակից ավտոճանհապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։55-ի սահմաններում Ստեփանավան-Ամրակից ավտոճանհապարհի 2 կմ հատվածում 20-ամյա Լիլիթ Պ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Հայրապետյանը, պարեկներ Արման Պապինյանը, Վազգեն Հովհաննիսյանը և Վահե Մեսրոպյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: