ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի․ զոհերի թիվը հասավ 8-ի

Փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի․ զոհերի թիվը հասավ 8-ի

Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 8 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած:

 

 

  • Կիսվել: