չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փրկարարները բնակարանից հեռացրել են կոտրված մեխանիկական ճնշաչափը, որի մեջ մեծ քանակությամբ սնդիկ կար

Փրկարարները բնակարանից հեռացրել են կոտրված մեխանիկական ճնշաչափը, որի մեջ մեծ քանակությամբ սնդիկ կար

Հուլիսի 16-ին՝ ժամը 10։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում կոտրված մեխանիկական ճնշաչափի (տոնոմետր) մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, որը տարածքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

նկար

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կոտրված մեխանիկական ճնշաչափը և թափված սնդիկը տեղափոխել են անվտանգ տարածք:

  • Կիսվել: