կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փրկարարները Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտից երկու քաղաքացու են իջեցրել

Փրկարարները Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտից երկու քաղաքացու են իջեցրել

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 8-ին, ժամը 11։25-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թ. Կ.-ին (ծնված 1960 թ․) պատգարակով (մոտ 300 մ) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացի Ա. Հ.-ն (ծնված 1995 թ․) նույնպես վատ ինքնազգացողություն ունի․ իջեցնելու և իր ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Նշվում է, որ փրկարարները Թ. Կ.-ին և Ա. Հ.-ին փրկարարական ավտոմեքենայով իջեցրել և մոտեցրել են անձնական ավտոմեքենաներին։

  • Կիսվել: