ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ

Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ

Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբարա, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը:

«Քանի որ նույն հարցն ինձ պարբերաբար տրվում է ու քանի որ դեպքի վայրում անձամբ հետևում եմ փրկարարական աշխատանքներին, էսպես պատասխանեմ։ Փրկարարա-որոնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, քանի որ, ենթադրաբարա, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել։ Աշխատանքներն իրականացվում են ձեռքով։ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։ Միաժամանակ՝ խորքում կրակը չի մարել և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին։

Աստված պահապան ողջ մնացածներին...»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվն  անցնում է 6 տասնյակից։ Կա 2 զոհ։

  • Կիսվել: