կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պայթյուն՝ Նոր Գեղի գյուղում գտնվող գազալցակայանում. տուժածներ չկան

Պայթյուն՝ Նոր Գեղի գյուղում գտնվող գազալցակայանում. տուժածներ չկան

Մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Արթուր Աբրահամյան» ԱՁ գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Հաղորդում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն  գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։

Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, գազալցակայանում տեղի է ունեցել մեթան գազի գլանատակառի (250 լիտր) պայթյուն, ինչից վնասվել են լցակայանի շինության երկու պատուհանի ապակիներ, երկու դուռ, վնասվել են ճնշակի (կոմպրեսոր) խողովակները․ տուժածներ չկան։

  • Կիսվել: