երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)

Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ։

Ամիսներ տևած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ի առավոտյան Ջրվեժում հայտնաբերվեց և Նոր Նորքի բաժին տեղափոխվեց դատարանի դահլիճից փախուստի դիմած Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդը։

Մինչ փախուստը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով մեղադրվող 34-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը։ Սակայն օգոստոսի 3-ին, երբ դատարանը որոշում էր կայացրել բացակայության արգելքը փոխել կալանքի և պատիժ էր նշանակել 4 տարի 6 ամիս 28 օր ազատազրկումը՝ տղամարդը դատարանի դահլիճից դիմել էր փախուստի։ 

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

  • Կիսվել: