երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Թրամփը պաշտպանել է Nvidia-ի ղեկավարին՝ Չինաստանի հետ լրտեսական կապերի կասկածներից

Թրամփը պաշտպանել է Nvidia-ի ղեկավարին՝ Չինաստանի հետ լրտեսական կապերի կասկածներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում՝ Nvidia-ի հիմնադիր Ջենսեն Հուանգի հետ կապ ունեցող չինուհին լրտես է։

«Ամեն անգամ, երբ գեղեցիկ չինուհի է հայտնվում, նրան լրտես են անվանում։ Ջենսենի դեպքում ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև զգուշացրել է, որ Հուանգը կարող է դժգոհել ԱՄՆ-ից և տեղափոխվել Չինաստան՝ իր հետ տանելով Nvidia-ի նորագույն Blackwell տեխնոլոգիայի մասին գիտելիքները։

«Նա կարող է զայրանալ մեր երկրի վրա և ասել՝ ես գնում եմ Չինաստան։ Blackwell-ն իր մտքում է, դա նրա ստեղծածն է։ Ոչ ոք այդ տեխնոլոգիան նրանից լավ չգիտի։ Եթե Ջենսենը բավականաչափ զայրանա կամ նրա հետ վատ վարվեն, նա կարող է նման քայլի դիմել»,- նշել է Թրամփը։

  • Կիսվել: