երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պայթյուն՝ Բաքվի արտադրամասերից մեկում․ կան զոհեր

Պայթյուն՝ Բաքվի արտադրամասերից մեկում․ կան զոհեր

Բաքվի կահույքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել, դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 15 խումբ, կան տեղեկություններ զոհերի մասին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

«Բաքվի Բինագադի շրջանի Աբայ Կունանբաևի փողոցում գտնվող արտադրամասում պայթյունի և հրդեհի մասին տեղեկություն է ստացվել։ Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 15 բրիգադ»,-նշված է Ադրբեջանի բժշկական տարածքային միավորների կառավարման ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Տեղական Baku TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով մի քանի մարդ է զոհվել։

  • Կիսվել: