ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փլատակներից ողջ քաղաքացու են դուրս բերել․ Կարմիր խաչի ներկայացուցիչ

Փլատակներից ողջ քաղաքացու են դուրս բերել․ Կարմիր խաչի ներկայացուցիչ

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել։ Այս մասին լրագրողներին հաստատել է Կարմիր խաչի ներկայացուցիչը։

Այժմ  փլատակներից դուրս բերված քաղաքացուն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում տեղում։

Անձի մասին դեռ պաշտոնական տեղեկատվությունը չկա։

Լուրն ավելի ուշ հաստատել է նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

  • Կիսվել: