երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Հայտնի է դարձել Իրանում տեղի ունեցած պայթյունի պատճատը

Հայտնի է դարձել Իրանում տեղի ունեցած պայթյունի պատճատը

Հայտնի է դարձել Իրանում տեղի ունեցած պայթյունի պատճատը:

Մասնավորապես, ըստ իրանական ԶԼՄ-ների, Ռեյ շրջանի ղեկավար Բիժան Սոլեյմանպուրը հայտարարել է, որ Իրանի հյուսիսում տեղի ունեցած պայթյունը արտադրական ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանք է։

«Շամսաբադի արդյունաբերական քաղաքում պայթյունը տեղի է ունեցել արտադրական ձեռնարկություններից մեկում արտակարգ պատահարի հետևանքով»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանի նահանգի շտապօգնության ծառայությունը հայտնել էր, որ Իրանի մայրաքաղաքի մոտ գտնվող Շամսաբադ քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ է տուժել։ Հրդեհի վայրում նաև պայթյուն է եղել, պատահարի հանգամանքները ճշտվում են։

  • Կիսվել: