ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին. Պուտին
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում: Այս մասին այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկմանը մասնակցել են նաև բանակցություններին մեկնող ռուսական պատվիրակության անդամները՝ Վլադիմիր Մեդինսկին, Իգոր Կոստյուկովը, Յուրի Ուշակովը, Միխայիլ Գալուզինը և Սերգեյ Ռյաբկովը։
Ինչպես հաղորդվում է՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկվել են ուկրաինական կարգավորման շուրջ առաջիկա բանակցությունները: Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում հետևողական աջակցության համար։
Նիստում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի պարենային անվտանգության ապահովման և ամրապնդման հարցին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում:
Տեսանյութը՝ այստեղ:



