ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Պայթյուն և փլուզում՝ Գեղարքունիքի Զովաբեր գյուղի տներից մեկում. բժիշկները պայքարում են 22-ամյա 2 տղաների կյանքի համար

Պայթյուն և փլուզում՝ Գեղարքունիքի Զովաբեր գյուղի տներից մեկում. բժիշկները պայքարում են 22-ամյա 2 տղաների կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկնության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ։

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, կուտակված գազից առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Փլուզվել է ավտոտնակի և հյուրասենյակի հենապատը, ինչի հետևանքով 2 հոգի, ծայրահեղ ծանր վիճակով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տանտիրոջ և վիրավորների ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Մասիս Հովհաննիսյանն ու 22-ամյա Տարոն Մկրտչյանը։ 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: