չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատրաստ եմ տրամադրել տեղեկատվություն՝ այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին. Հովհաննիսյանը՝ իմքայլականների նախագծի մասին

Պատրաստ եմ տրամադրել տեղեկատվություն՝ այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին. Հովհաննիսյանը՝ իմքայլականների նախագծի մասին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է իմքայլական որոշ պատգամավորների ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է ԶԼՄ-ներին արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը:

Հովհաննիսյան, մասնավորապես, գրել է. ՛՛Իրենցքայլականների հերթական անմեղսունակ նախաձեռնությունն է մեզ հրամցվել, որն ուղղված է լրագրողական աղբյուրների դեմ, մասնավորապես սույն առանձնյակները որոշել են, որ լրագրողները անանուն աղբյուրի իրավունք չունեն հղում տալ։

Հարգելի՜ լրագրողներ, սիրով պատրաստ եմ ձեզ տրամադրել ցանկացած աջակցություն եւ տեղեկատվություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին։ Իրենք անգամ չգիտեն՝ ինչի մեջ են ներքաշվում։ «Զանգվածային լրատվության մսսին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն էլ են փոխելու՞։
 
Մեր դատարանները դա են պարտավոր կիրառել։ Համ էլ Արցախը վաճառել են միանգամայն ակնառու ձեւով, աղբյուրներն էլ բաց են, հայտնի ու անունով՛՛։
 
 

  • Կիսվել: