երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Փաշինյանի հետ ամեն քննարկումից հետո հիասթափվում եմ. Մարգարիտա Խաչատրյան

Փաշինյանի հետ ամեն քննարկումից հետո հիասթափվում եմ. Մարգարիտա Խաչատրյան

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ոչինչ չփոխվեց, դրական արձագանք չունեցան, և հիմա իրենք՝ սևազգեստ մայրերը, պատրաստվում են նորից պայքարել ու հինգշաբթի օրը կլինեն կառավարության շենքի մոտ:

«Մենք պիտի լինենք վերջին սևազգեստ մայրերը, որոնք իշխանությունների կողմից անուշադրության մատնվեցին: 2008-ի մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն են փոխհատուցել, թող մեզ էլ փոխհատուցեն»,-նշեց Մարգարիտա Խաչատրյանը:

Նա նաև ասաց, որ ամեն քննարկումից հետո հիասթափվում է: Խաչատրյանը շեշտեց, որ կանգնած են բանակի կողքին, սակայն թույլ չեն տա, որ խախտվեն սևազգեստ մայրերի իրավունքները:

«Ես բանակին տվել եմ ամենաթանկը. միակ վախս եղել է այն, որ միակ զավակիս կկորցնեմ: Իսկ էսօր էս շեմին վախի զգացում չունեմ: Ես իմ ժողովրդի կողքին եմ: Պիտի պայքարեմ, որ իմ նման մամաների թիվը չավելանա, որ զոհվածի մայրերը մուրացիկներ չդառնան, ազատամարտիկները հաց չմուրան»,-ասաց նա:

  • Կիսվել: