Պապիկը մեզ չի ծեծել. խաշթառակցի երեխաների հորաքույրը ձերբակալվել է (տեսանյութ)
Խաշթառակում երեխաներին բռնության ենթարկելու կասկածանքով ևս միեկ անձ է ձերբակալվել. 28-ամյա հորաքրոջը իրավապահները կասկածում են ընտանիքի յոթ երեխաներին՝ իր և եղբոր, ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մեջ:
Պապիկը մեզ չի ծեծել, մաման է ծեծել, ասում են երեխաները և հավելում, որ իրենք միայն տատիկին են սիրում:
Երեխաները ծեծվե՞լ են, մկնդե՞ղ են կերել, թե՞ երկուսը միասին, այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ վեցամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրա կյանքին վտանգ է սպառնում:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նշեց, որ խորհրդակցություն է հրավիրել՝ երեխաների ճակատագիրը քննարկելու համար:
Մանրամասները՝ ՛՛Ազատության՛՛ տեսանյութում.



