հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 26-ամյա երիտասարդի մոտ եղել է մեթամֆետամին, իսկ 18-ամյայի մոտ՝ մարիխուանա

Ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 26-ամյա երիտասարդի մոտ եղել է մեթամֆետամին, իսկ 18-ամյայի մոտ՝ մարիխուանա

Հուլիսի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նոր Արաբկիրի զբոսայգում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տարել Երևանի երկու բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ 26-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 18-ամյա երիտասարդի մոտ մարիխուանայի նմանվող զանգված կար ու մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:

  • Կիսվել: