չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ

Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ

Հունիսի 19-ին՝ կեսգիշերից քիչ անց, ծառայություն իրականացնող մայրաքաղաքի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին տեղափոխեցին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան չորս գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է քննչական բաժին։

***
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին նույն օրը՝ գիշերվա ժամը 2․35-ին։

Մանթաշյան փողոցում նրանք ձերբակալեցին Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։

Բաժնում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ։
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է քննչական բաժին։
***
Նույն օրը՝ երեկոյան ժամը 7-ին, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Քրիստափորի փողոցում ձերբակալեցին և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին մայրաքաղաքի Արամի փողոցի բնակիչ 50-ամյա և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 42-ամյա երկու տղամարդու։

Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ՝ լցված 1,17 գրամ հերոինի նմանվող զանգվածով։ Նա հայտնեց, որ փաթեթում հենց հերոին է։

Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի քննչական բաժին։

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: