ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Օտարեկրացի կնոջ և նրա հետ համագործակցողների տների խուզարկությամբ թմրանյութ ու մեծ գումար է հայտնաբերվել

Օտարեկրացի կնոջ և նրա հետ համագործակցողների տների խուզարկությամբ թմրանյութ ու մեծ գումար է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի երկու բնակիչ և մեկ օտարերկրացի տնային պայմաններում աճեցնում են կանեփ և ապօրինի իրացնում թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: 

«Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկաններն ու Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին իրականացրին խուզարկություններ։

28-ամյա կնոջ Մամիկոնյանց փողոցում գտնվող տանը հայտնաբերվեց կանեփի չորս բույս, մարիխուանայի նմանվող զանգված։ 29 և 23 տարեկան երիտասարդների Սարյան փողոցի տան ննջարանում, որ կահավորված էր լուսային և օդափոխության համակարգով, հայտնաբերվեց կանեփի յոթ բույս, ընդհանուր 52 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 26 փաթեթ։ Երկու տներից հայտնաբերվել է ընդհանուր 4,5 միլիոն դրամ։

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: