երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օգոստոսի 28-ին կնշվի Սևանա լճի օրը

Օգոստոսի 28-ին կնշվի Սևանա լճի օրը

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Այս տարի Սևանա լճի օրը կնշվի այս կիրակի՝ օգոստոսի 28-ին։
 
«Ամեն անգամ լիճ գնալիս հիշեք, որ Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա ու ֆաունա և բնության անգնահատելի հուշարձաններ։
 
Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։
Մաքուր պահելով լճափն ու լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը՝ մենք միասնական ուժերով կփրկենք Սևանը»,- ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: