չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Оգոստոսի 26-29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպք

Оգոստոսի 26-29-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 26-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության՝ 14, թմրանյութի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, ֆիզիկական ներգործության և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, սպանության, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, հոգեկան ներգործության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ օգտագործելու՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, ինքնիրավչության և հղիության արհեստական ընդհատմանը հարկադրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 2 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: