չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 47 հանցագործության դեպք. Գրանցվել է 7 ավտովթար

Մեկ օրում բացահայտվել է 47 հանցագործության դեպք. Գրանցվել է 7 ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 7-ը` նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 6, խուլիգանության՝ 4, ֆիզիկական ներգործության և ընտանեկան բռնության՝ 2-ական, խարդախության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման, թմրանյութի իրացման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: