հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օգոստոսի 1-8-ը Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1377 խախտում

Օգոստոսի 1-8-ը Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1377 խախտում

Օգոստոսի 1-8-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1377 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 260 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 170, առանց վարորդական իրավունքի վկայականի 219 անձ։

43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 1-ը՝ առանց համարանիշների։ 70 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 482-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 44 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 980 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 108 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 22, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 100 անձ։

13 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 4-ը՝ 1 համարանիշով։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 5 անձի։

  • Կիսվել: